Հարցաշար|13․09․2021

Գործնական աշխատանք

1։ Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված հայերենի գրային

շրջանի զարգացման փուլերը։

1. գրաբար (5-9-րդ դդ.), միջին հայերեն (10-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ

դարիցմինչև մեր օրերը)

2. գրաբար (5-11-րդ դդ.), միջին հայերեն (12-16-րդ դդ.), աշխարհաբար (17-րդ

դարիցմինչև մեր օրերը)

3. գրաբար (5-10-րդ դդ.), միջին հայերեն (11-16 դդ.), աշխարհաբար (17-րդ

դարից մինչև մեր օրերը)

4. գրաբար (5-12-րդ դդ.), միջին հայերեն (13-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ

դարիցմինչև մեր օրեր)

2։ Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը:

1. իբերակովկասյան

2. դրավիդյան

3. հնդեվրոպական

4. ֆիննաուգրական

 3։ Գրերի ստեղծումից հետո հայերենը զարգացման քանի՞

փուլ է անցել:

1. հինգ

2. չորս

3. երեք

4. երկու


1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն

կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:


Գարունդ հայերեն է գալիս,

Ձյուներդ հայերեն են լալիս….

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,

Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից

Հայաստան ասելիս այտերս այրվում են,

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

Ծանր նստել է քարափը ձորում,

Հյուրընկալ տերը մանկության ձորի։

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ

Եվ թափառական ուլե՛ր քարայծի,

Մի՛ չարաշահեք բարությունը մեծ

Ու համբերությունն այս մեծ քարափի։

Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,

Իր ներսը նայի, և ով իմանա,

Գուցե թե սրտից մի աղբյուր հանի

Կամ թե այնպիսի մի հարստություն,

Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամ….,

ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործուն, դղ….կ, ծննդ….ն, կղզ…կ, մշակ….թ, անասնաբ….ժ, մեղվաբ….ծ,

համբույր, եղջույր, թ….աման, սառուցյալ, նյութ, ձ….թ, կույտ, շաբաթօրյակ,

հյուսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի

երկհնչյուն կա։


Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,

մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,

հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,

յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների

ու բաղաձայնների քանակը։


Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,

մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,

դազգահ:

Комментарии