Մոնտեսորիի մանկավարժության համակարգը

Այս այլընտրանքային մանկավարժական համակարգի հեղինակը իտալացի մանկավարժ և բժշկուհի Մարիա Մոնտեսորին։ Իր առաջարկած համակարգը տարբերվում է դասական մանկավարժության համակարգից:

Համակարգը յուրահատուկ է նրանով, որ երեխային տալիս է լիովին ընտրության ազատ իրավունք։ Երեխան կարող է ընտրել ինչ առարկա է ուզում ուսումնասիրել, իրենց զբաղմունքները։ Առարկանների ազատ ընտրությունը շատ պետք է, հատկապես ավագ դպրոցում, որտեղ շատերը արդեն ընտրել էն իրենց ոլորտը և ավելի շատ ժամանակ պետք է ծախսել այն առարկանների վրա, որոնք իրենց հետո պետք կլինեն համալսարանում։ Օրինակ մեր կրթահամալիրի ավագ դպրոցում կարելի է ասել աշխատում ենք Մոնտեսորիի համակարգով, թեկուզ միքիչ ձևափոխված։ Ամեն մեկս կազմում ենք մեր ուսումնական պլանը, ընտրում ենք ընտրության դասընթացները, սպորտաձևը։

Չնայած, որ Մոնտեսորիի համակարգը իմ համար ընդունելի է
, այս համակարգը պետք է գործի միայն Ավագ դպրոցում, իսկ կրտսեր և միջին դպրոցներում շարժվել ավելի դասական համակարգով, որովհետև այդ տարիքում երեխան դեռ վերջնական չի որոշել իր ապագա ոլորտը և անհընդատ մտափոխվում է։ Դրա պատճառով իմ կարծիքով այդ տարիքում երեխանները պետք է սովորեն ընդհանուր ուսումնական պլանով և ծրագրով։

Комментарии