«Արտաշես և Սաթենիկ» առասպել


Ներկայացրու առասպելի բովանդակությունը: 

Ըստ ավանդազրույցի սյուժեի՝ Ալանները հարձակվում են Հայաստանի վրա, և Արտաշես թագավորը նրանց հետ պատերազմ է սկսում։ Պատերազմի արդյունքում Ալանները պարտություն են կրում և հետ քաշվում, անցնելով Կուր գետը: Արտաշեսը կռվի ժամանակ գերում է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չհարձակվել, սակայն Արտաշեսը մերժում է նրան։ Այդ ժամանակ Ալանների արքայադուստրը՝ Սաթենիկը գալիս է գետի ափը, և ձայն է տալիս Արտաշեսին։ Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան, և անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանների թագավորը գլխագին է ուզում աղջկա համար, և Արտաշեսը որոշում է Սաթենիկին փախցնի։ Արտաշեսը Սաթենիկին փախցնում և բերում է մայրաքաղաք Արտաշատ, որտեղ էլ կայանում է հարսանիքը։

Արտաշեսի և Սաթենիկի հարսանիքից մինչև օրս մի սովորություն է պահպանվել: Ի՞նչ սովորություն է դա,  ի՞նչ է խորհրդանշանում:

Մինչ մեր օրերը պահպանվել է հարսի համար գլխագին ուզելը։ Գլխագինը այն գումարը կամ իրն է, որը աղջկա հայրն ստանում Է փեսայից՝ աղջիկը նրան տալու համար։

Комментарии