Ըստ «Կրթություն մասին» օրենքի Հայաստանում ավագ դպրոցը համարվում է 10-12 դասարանները։ Ավագ դպրոցի ամբողջ կրթական ծրագիրը նպատակաուղղված է միայն քննություններին պատրաստվելու։ Փաստացի՝ ավագ դպրոցը նույն միջին դպրոցն է, բայց ծրագրում առարկանները ավելի խորն են ուսումնասիրում։ Դրա պատճառով շատ հարցեր են առաջանում, արդյոք մեզ պետք է ավագ դպրոցը, եթե կարելի է կրթական ծրագիրը կրճատել և դարձնել օրինակ 10 տարի, ինչպես եղել է Սովետական միության ժամանակ։
10 տարային համակարգը ունի իր լավ կողմերը։ Սովորողները 2 տարի քիչ են հաճախում դպրոց, և կարող են ավելի շատ ժամանակ տրամադրել համալսարանին կամ ինքնակրթությանը։ Բայց, ներկա պահին վերադառնալ 10 տարային ծրագրին անիմաստ միքտ է, նույնիսկ անհնար։ 12 տարային ծրագիրը պետք է դարձնել 10 տարային համակարգ, ինչը առաջացնում է շատ խնդիրը։ Կրտսեր, միջին և ավագ դպրոցի միակ տարվա ծրագրերը պետք է լիովին փոխվեն։ Այդ ամեն-ինչը կարող է տևի մի քանի տասնամյակ, մինչև նոր աշակերտների սերունդը կարողանա ամբողջովին սովորի 10 տարային համակարգով։
Կրթական ծրագիրը պետք է խտացվի մաքսիմալ։ Որոշ առարկանների դեպքում, օրինակ՝ մաթեմատիկայում դեպքում անհնար է խտացնել։ Դրա պատճառով որոշ թեմաններ պետք է հանել ծրագրից, որոնք պետք է ավելացվեն համալսարանական ծրագրերին, ինչը նույնպես առաջացնում է խնդիրներ։
Օրինակ՝ լավ կրթական ծրագիր եմ համարում մեր կրթահամալիրի այլընտրանքային ծրագիրը։ Մենք մեր մասնագիտական կողմընորոշումը հաշվի առնելով կարող ենք ընտրել այն առարկանները, որոնք մեզ պետք են։
Комментарии
Отправить комментарий