The Giving Tree

The Giving tree

Մեծահոգ ծառը

Ժուկով ժամանակով մեկ գյուղ կար, որտեղ ապրում էր Ջերրի անունով ծերունի։ Ծերունին երկար ժամանակ չեր տեսել իր տղային, ով ապրում էր քաղաքում, և ցանկանում էր նրան տեսներ։ Նա սկսեց իր ճամփորդությունը և վերջը հասավ այն քաղաք, որտեղ նրա տղան աշխատում էր և ապրում։ Միանգամից նա գնաց այն հասցեով, որտեղից նամակներ էր ստանում։ Երբ նա դուռը թակում էր նա ոգևորված էր և սպասում էր, որ դուռը կբացի նրա որդին։ Բայց, դուռը բացեց մեկ ուրիշը։ Ջերրին ասաց անծանոթին՝ "Ես մտածում էի Թոմասն է այստեղ ապրում"․ Անծանոթը նրան պատասխանեց՝ "Ո՛չ։ Թոմասը իր բնակեցման տեղը փոխել է"։ Ջերրի հուսախաբ էր, և մտածում էր թե որտեղ կարող է տեսնել իր որդուն։

Նա քայլում էր փողոցով, որբ Թոմասի հարևաններից մեկը հարցրեց՝ "Թոմասին եք փնտրո՞ւմ", ինչին ծերունին պատասխանեց դրական՝ գլուխը շարժելով։ Հարևաններից մեկը նրան փոխանցեց Թոմասի նոր հասցեն և նրա աշխատավայրի հասցեն։ Ջերրի շնորհակալեց հարևաններին և ուղղություն բռնեց դեպի Թոմասի աշխատավայրը։ Երբ նա հասավ աշխատավայր նա մոտեցավ ընդունարանին և աշխատողին հարցերց՝ "Կներեք, Թոմասը հիմա այստեղ է գտնվո՞ւմ", ինչին ընդունարանի աշխատողը հարցրեց՝ "Կարող եմ իմանալ, թե ինչ կապ ունեք նրա հե՞տ"։ Ջերրի պատասխանեց՝ "Ես նրա հայրն եմ"։ Ընդունարանի աշխատողը զանգահարեց Թոմասին և փոխանցեց, ինչից Թոմասը զարմացավ, և փոխանցեց աշխատողին, որ իր հայրը անմիջապես գա իր գրասենյակ։

Ջերրին մտավ գրասենյակ և երբ տեսավ Թոմասին, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Թոմասը երջանիկ էր ՝ տեսնելով իր հորը: Նրանք զրուցեցին, ապա Ջերրին հարցրեց Թոմասին՝ "Մայրիկն ուզում է տեսնել քեզ: Կարո՞ղ ես ինձ հետ տուն գալ ինչ-որ ժամանակով":

Թոմասը պատասխանեց՝ "Չեմ կարող գալ, ես զբաղված եմ աշխատանքով"։ Ջերրին ժպտաց և ասաց՝ "Լավ! Դու կարող ես կատարել քո աշխատանքը, ես այսօր երեկոյան կվերադառնամ գյուղ"։ Թոմասը ասաց՝ "Դու կարող ես մի քանի օր մնալ իմ տանը, ոչ մի խնդիր չկա", ինչին Ջերրին մի պահ լռելուց հետ պատասխանեց՝ "Որդիս, դու զբաղված ես քո աշխատանքով, և ես չեմ ուզում քեզ խանգարել", ավելացնելով՝ "Հուսով եմ, եթե երբևէ առիթ ունենամ կրկին հանդիպել քեզ, ես ուրախ կլինեի"։ Իր խոսքը վերջացնելով Ջերրին դուրս եկավ գրասենյակից։

Շաբաթներ անց Թոմասը մի քանի օր արձակուրդ վերցրեց և գնաց իրենց գյուղ, որպեսզի տեսնի իր ծնողներին և ներողություն խնդրի վատ վերաբերմունքի համար։ Երբ նա հասավ գյուղ, որտեղ նա ծնվել է մեծացել է, տեսավ, որ իրենց տունը դատարկ է, և այնտեղ ոչ մեկ չի ապրում։ Նա հարցրեց հարևաններին, որոնք նրան ասեցին, որ իր ծնողները տեղափոխվել են։

Նա շտապեց այդտեղ, որը նման էր գերեզմանի։ Նա սկսեց դանդաղ քայլել, և նրա աչքերը արցունքներով լցվեցին։ Նրա հայրը նկատեց նրան և ձեռքով արեց ՝ նրա ուշադրությունը հրավիրելու համար: Թոմասը վազեց և գրկեց հորը։

Ջերրին հարցրեց՝ "Ինչպե՞ս ես", ապա շարունակեց՝ "Ինչ անսպասելի է քեզ այստեղ տեսնելը: Ես չէի սպասում, որ դու այստեղ ես գալու": Թոմասը ամաչեց և գլուխը ցած պահեց: Ջերրին ասաց՝ "Վատ բան է պատահե՞լ": Թոմասը պատասխանեց՝ "Ոչ իմ հայր" շարունակեց՝ "Պարզապես ես երբեք չեի մտածում, որ կտեսնեմ քեզ ասյտեղ":

Ջերրին ժպտաց և ասաց՝ "Ես վարկ էի վերցրել, որպեսզի կարողանամ քո ուսումը քոլեջում վճարեմ, եևս մեկ անգամ վերցրեցի երբ մեքենա էիր ուզում, բայց այդ տարի բերքը քիչ էր, ինչի պատճառով ես չկարողացա մարել վարկը։ Այդ պատճառով ես որոշեցի քեզ դիմեմ օգնության համար, բայց դու զբաղված էիր քո աշխատանքով, և ես որոշեցի լռել, և ստիպված եղա վաճառել մեր տունը, որպեսզի կարողանամ մարել վարկը"։

Թոմասը ասաց՝ "Բայց կարող էիր ինձ ասել, ես օտար մարդ չեմ"։ Ջերրին շրջվեց և ասաց՝ "Դու զբաղված էիր քո աշխատանքով, դրա պատճառով ես լռեցի։ Մեր ուզածը միայն քո երջանկությունն էր"։

Թոմասը սկսեց լաց լինել և կրկին գրկեց հորը: Նա ներողություն խնդրեց հորից և խնդրեց ներել իրեն: Ջերրին ժպտաց և ասաց՝ "Դրա կարիքը չկա: Ես գոհ եմ այն ամենից, ինչ հիմա ստացա: Ես ուզում եմ միայն այն, որ դու մեզ որոշ ժամանակ տրամադրես, մենք քեզ շատ ենք սիրում և այս ծեր տարիքում դժվար է ճանապարհորդել քեզ հաճախ տեսնելու համար »:

Комментарии