Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր-բլոգային աշխատանք/.
Վանի համահայկական թագավորությունը ծնունդ էր առնում Նաիրյան համադաշնությունից, ինչի պատճառով չկար կենտրոնացված իշխանություն, ինչպես նաև միասնական կամզակերպված բանակ։ Հետագայում Վանի թագավորները բարեփոխումների միջոցով կարողացան ստեղծել կենտրոնացված իշխանությունով և կազմակերպված բանակով պետություն։ Վանի թագավորությունը կառավարման համակարգով հինարևելյան տիպի բացարձակ միապետություն էր։ Իշխանությունը պատկանում էր միապետին և անսահմանափակ էր։ Միապետի ձեռքերում էին գտնվում դատավարությունը, բանակը և այլն։ Նաև կից գործում էր Ավագների խորհուրդը։
Հայկազուն-Երվանդունիների թագավորությունը իր կառավարման համակարգը ժառանգել էր Վանի թագավորությունից, մի քանի փոփոխություններով։ Ի տարբերություն Վանի թագավորության, դատավարությունը և հոգևոր ոլորտը գտնվում էին քրմապետի ձեռքերում, որը համարվում էր թագավորի գլխավոր խորհրդականը։
Комментарии
Отправить комментарий