Վարժություններ
1․ Պարզի փոխակերպե՛ք տրված բարդ ստորադասական նախադասությունները:
1. Շուտով կնորոգեն այն ճանապարհը, որն ավերվել է հեղեղից։
Շուտով կնորոգվի հեղեղից ավերված ճանապարհը։
2. Այդ ամենը կկարողանաք կատարել այն դեպքում, եթե ամբողջ օրն աշխատեք։
Այդ ամենը կկարողանաք կատարել միայն ամբողջ օրը աշխատելով։
3. Երբ անձրևը դադարեց, զբոսայգին լցվեց մարդկանցով։
Անձրևը դադարելուց հետո այգին լցվեց մարդկանցով։
4. Գիտնականը ցանկանում էր ավարտել աշխատանքը, որ մեկնի գիտաժողովի։
Գիտնականը ավարտում էր աշխատանքը, որ մեկնի գիտաժողովի։
5. Ընթերցեցին նրանց անունները, ովքեր հաղթել էին նկարչության մրցույթում։
Ընթերցեցին նկարչության մրցույթում հաղթածների անունները։
6. Պարզվեց, որ այդ ապրանքները լավ որակ ունեն։
Պարզվեց, որ ապրանքները լավ որակի են։
7. Ծաղիկները, որոնք դրված էին ծաղկամանում, արդեն թոշնել էին։
Ծաղկամանում դրված ծաղիկները թոշնել էին։
8. Ձայնը, որը լսվում էր բակից, ծանոթ թվաց։
Բակից լսվող ձայնը ծանոթ թվաց։
9. Եթե մեքենան ճանապարհին չխափանվեր, երեկոյան կհասնեին քաղաք։
10. Գրքերը, որոնք հանձնարարել էր ուսուցիչը, շատ հետաքրքիր էին։
Ուսուցչի հանձնարարած գրքերը շատ հետաքրքիր էին։
2․ Բարդ ստորադասականի փոխակերպե՛ք տրված պարզ նախադասությունները։
1. Նոր կառուցված շենքը շատ գեղեցիկ էր։
Շենքը, որը նոր էր կառուցվել, շատ գեղեցիկ էր։
2. Այգում զբոսնելիս հանդիպեց ընկերոջը։
Հանդիպեցի ընկերոջս, երբ զբոսնում էի այգում։
3. Ձորի միջով ոլոր-մոլոր հոսող գետը գարնանը վարարում էր։
Գետը, որը ձորով ոլոր-մոլոր հոսում, գարնանը վարարում է։
4. Երկար ժամանակ չարչարվում էր հաջողության հասնելու համար։
Հաջողությանը հասնելու համար նա երկար ժամանակ չարչարվում էր։
5. Առավոտից տեղացող ձյունը ծածկել էր ամեն ինչ։
Ձյունը, որ առավոտից տեղում էր, ծածկել էր ամեն ինչ։
6. Պահապանները, տեսնելով մոտեցող մարդկանց, բացեցին դարպասը։
7. Եղանակի վատ լինելու պատճառով թռիչքը հետաձգվեց։
Թռիչքը հետաձգվեց եղանակային վատ պայմանների պատճառով։
8. Բոլորին հայտնի էր նրա՝ լավ բժիշկ լինելը։
9. Լսվում էին բակում խաղացող երեխաների ձայները։
Լսվում էին բակում երեխանների ձայները, որոնք խաղում էին բակում։
10. Այգում աշխատելիս մի կճուճ գտավ։
Աշխատակիցը այգում աշխատելու ժամանակ գտավ մի կճուճ։
3․ Գտե՛ք, թե որ բառը, բառաձևը կամ կապային կառույցը պետք է տեղադրել իմաստով և քերականորեն ճիշտ նախադասություն ստանալու համար։
1․Եվ ամեն անգամ քեզ (հանդիպելուց, հանդիպելիս, հանդիպած)
Ես թեթևակի բարև եմ տալիս...
Ու (անցորդներից, անցորդներին, անցորդները) այնպես է թվում,
Թե մենք հազիվ ենք իրար բարևում։
(Վահագն Դավթյան)
2. Ջրերն են անուշ (կարկաչից, կարկաչի պես, կարկաչով) հոսում.
Այդպես են գարնանն իմ Հայաստանում
Զանգակ աղբյուրներն (իրարով, իրար հետ, իրար) խոսում։
(Համո Սահյան)
3. Մենք երկուսս էլ հպարտ եղանք,
Ոչ ոք չուզեց սեր աղերսել.
Գաղտնի (պահելիս, պահելու համար, պահած) տենչանք ու սեր՝
Մենք երկուսս էլ հպարտ եղանք...
(Գևորգ Էմին)
4. Հայաստան ասում, լեռներ են հիշում,
Գագաթներ՝ (կորչելիս, կորչելով, կորած) ձյուներում հավերժ,
Ձորեր՝ ընկղմված ամպի (մշուշով, մշուշում, մշուշից),
Ժայռից ժայռ (թռչելիս, թռչելուն պես, թռչող) գետեր գահավեժ։
(Սիլվա Կապուտիկյան)
5. Այդպես արևը ամենից առաջ
Լուսավորում է բարձրաբերձ (ծառից, ծառի, ծառի վրա)
Կատարին (թառում, թառելիս, թառած) թռչունի բույնը։
(Պարույր Սևակ)
6. Թող Երևանի քամին զովարար
Այգուս ծառերը կամաց (օրորի, օրորվի, օրորվող),
Թող իմ ստվերում սեր երդվեն իրար
Պատանիները գալիք (օրերի, օրերից, օրերով)։
(Նաիրի Զարյան)
7. Հայրենի (հողի վրա, հողից, հողով) եմ նորից,
Նորից մանկական աչքով տեսնում եմ
Հավերժի դիտող (աստղերն, աստղերից, աստղերով) հրեղեն,
Հրաշք է դառնում աշխարհն ինձ նորից։
(Ավետիք Իսահակյան)
8. Հոգ չէ, որ մեր օրերն անցան (տենդից, տենդի պես, տենդը),
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
– Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք (մեռնելուց, մեռնելիս, մեռնելը),
Որ երազում երազեցինք ու անցանք...
(Եղիշե Չարենց)
9. Դու մի՛ հավատա ժպտուն (աչքերը, աչքերին, աչքերից).
Շատ անգամ նրանք ծաղիկներ են վառ,
Բուսած կորստյան անդունդի ծայրին,
Միամիտ մարդկանց (քաշելուց հետո, քաշելուն պես, քաշելու համար)։
(Հովհաննես Թումանյան)
Комментарии
Отправить комментарий