Վահան Տերյան «Հայ գրականության գալիք օրը»



Տերյանը այս հոդվածում վերլուծում է այդ ժամանակվա հայ հասարակարգը։ Հոդվածում Տերյանը սուր քննադատության է ենթարկում հայ ծխական մտավորականությունը։ Ըստ Տերյանի՝ ծխական մտավորականությունը «զավթել է» հայ հասարակությունը և կարգարվորում դրա բոլոր ոլորտները, սահմանափակելով մարդկանց մտածողությունը։ Տերյանը այդ դեպքում գրել է կոնկրետ հայ գրականության խնդիրների մասին, բայց իմ կարծիքով մտածողության սահմանափակումը բոլոր ոլորտների համար է խնդիր։ Բոլոր ժամանակներում կառավարող էլիտաններին շահավետ չի եղել կրթել զարգացած և ազատ մտածելակերպով սերունդ։ Նրանց հարկավոր է կառավարելի և ենթարկող մարդկային ամբոխ, որը չունի ոչ մի մտածողություն, նույնիսկ սամհամափակ։

Խնդիրը կա նաև հիմա։ Պետությունը անկախությունից հետո չկարողացավ կրթել զարգացած սերունդ, ինչի պատճառով մեր գիտությունը և մշակույթը չեն զարգանում, կարելի է ասել լռիվ անհետացել են։ Ներկայիս Հայաստանի հասարակությունը նյութապաշտ ամբոխ է, որը առաջնորդվում է «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքով։ Նրանց համար գոյություն չունի ազգային միտք, նրանք ցանկություն չունեն պայքարելու այս պետության համար։ Իսկ մնացած մտածող մարդիկ ստիպված լքում են երկիրը, քանի որ արտասահմանում նրանց գնահատում են։

Комментарии