Ճամբարային հաշվետվություն

Այս Զմեռային ճամբարը շատ տարօրինակ էր: Սկզբից, դեկտեմբերի վերջին, երբ արդեն հայտնի էր ձմեռային ճամբարի ծրագիրը բոլորը մտածեցին, որ վերջապես ձմեռային ճամբարի մեջ նոր շունչ կունենա: Բայց, ոչ մի բան չեղավ: Առաջին շաբաթը մեզ ասում էին, որ այդ 3 ուսուցիչների տարբերակը կլինի, երբ ամեն շաբաթ մեկ ուսուցիչ: Հետո, արդեն շաբաթի վերջը ասեցին, որ այդ տարբերակը չի լիենլու: Իսկ մյուս շաբաթ ընդհանդրապես մենք արդեն լիարժեք սկսեցինք անել դասերը և խորհրդատվություններ: Հետո՝ ճամփորդությունները շատ քիչ էին: Ամբողջ ճամբարի ժամանակ ես գնացել եմ 2 ճամփորդություններին մեկը՝ Մեր քոլէջի գինու մառանը, մյուսը՝ Հուվարի 23-ին գնացինք Աշտարակ:Բայց, ինչքան էլ վատ կողմեր չունենար այս ճամբարը, նա ունի նաև լավ կողմեր: Մենք դիտել ենք բազմաթիվ ֆիլմեր,կազմակերպելենք բանավեճեր, մի քանի անգամ այցելել ենք մեր քոլեջի գինու մառանը: ԵՎ վերջիվեջո, ես առաջին անգամ այցելեցի Աշտարակ: Ճիշտ է Աշտարակը փոքր քաղաք է և շատ հետաքրքիր բան այնտեղ չկա, բայց դրան ի հակառակ նա ունի այնպիսի տեսարաններ և վայրեր, որ Երևանում երբեք չես տեսնի:

Комментарии