Առաջին շրջանի հաշվետվություն/ամփոփում

Հայոց լեզու և Գրականության

Հայոց լեզվի դասաժամերին կատարել ենք քերականական առաջադրանքներ, նաև հասցրել ենք կրկնել քերականության օրենքները։ Գրականության դասաժամերին մենք կարդում ենք և վերլուծում ենք հայկական և արտասահմանյան գրականություն։ Կարդացել ենք ինչպես արդեն դասական համարվող գրականություն, այնպես էլ ծանոթացել ենք ժամանակիցն գրողների գործեր հետ։

Պլանավորել էինք շատ նախագծեր, օրինակ՝ «Փոքրիկ Իշխանը» հեքիատի քննարկումը «Վերլուծում եմ» նախագծի շրջանակներում, բայց ցավոք պատերազմը մեզ խանգարեց։

«Թարգմանում եմ» նախագիծ
«Վերլուծում եմ» նախագիծ
Գործանական քերականություն․ (1) (2) (3) (4)

Ընտրություն

Այս տարի չփոխեցի իմ ընտրության առարկաները։ Այսպիսով իմ ընտրության առարկանները մնում են խորացված մաթեմատիկան և ֆիզիկան։

Այս տարի մաթեմատիկայից անցանք շատ կարևոր և ծավալուն թեմաններ, որոնցից են՝ ցուցչային ֆունկցիանները, լոգարիթմական ֆունկցիան, լոգարիթմական հավասարումները և անհավասարումները, մաթեմատիկայի տրամաբանության տարրերը, լուծման ինդուկցիոան մեթոդները։

Այս տարի ֆիզիկայից սկսեցինք ուսումնասիրել դասական ֆիզիկայի հաջորդ բաժինը՝ ՄԿՏ (Մոլեկուլային-կինետիկ տեսություն): Լուծեցինք բազմաթիվ վարժություններ շտեմարաններից, կատարեցինք լաբորատոր աշխատանքներ։


Անգլերենի դասաժամերին կատարել ենք բազմաթիվ վարժություններ, քերականական առաջադրաքներ։

Ռուսերենի դասաժամերին կատարել ենք քերականական առաջադրանքներ, կարդացել ենք ռուս դասական գրողների պատմվածքների և այնուհետև վերլուծել։ Դասաժամերին խոսել և քննարկել ենք համարյա ամեն ինչի մասին՝ սկսած Հայաստանի ներկա իրավիճակի մասին, վերջացրած Թուրքմենիստանի նախագահի մասին։

Էկոլոգիա


Комментарии